News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը դիտարկում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը Փհենյանի կողմից ՄԱԿ բանաձեւերը կատարելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին  Հարավային Կորեայի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման ավարտին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին գրում է Reuters-ը։

Քերրին նշել է, որ ԿԺԴՀ քաղաքականությունը վկայում է միջուկային խնդրի շուրջ եւ բալիստիկ հրթիռների հարցով բանակցություններ տանելու կամքի բացակայության մասին։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան անգամ մոտ չէ այն չափանիշներին, որոնց առկայության դեպքում միայն կարելի է սկսել բանակցությունները, փոխանցում է Lenta-ն։

Ընդ որում Քերրին օրինակ է բերել Իրանի միջուկային հարցով համաձայնությունը՝ նշելով, որ նման կերպ հնարավոր կլիներ նաեւ երկխոսություն հաստատել ԿԺԴՀ-ի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ