News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Արտենի համայնքում մարզպետարանի ստեղծած հանձնաժողովի կողմից արդեն նախնական գնահատվել են մայիսի 15-ին տեղացած կարկուտի վնասի չափը: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը:

«Մայիսի 16-ին մարզպետարանից մասնագետներ եկան՝ գյուղնախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի գլխավորությամբ եւ նախնական գնահատեցին վնասի չափերը: Մոտ 60-80 տոկոսով վնասվել է ծիրանենու 160 հա այգիներ, 40-60 տոկոսով խաղողի 25 հա այգիներ, իսկ խնձորենին եւ սալորենին շատ չի վնասվել, քանի որ պտուղը փոքր է եղել»,-ասաց նա:

Գյուղապետն ասաց, որ իրենք հանձնաժողովին  առաջարկել են կարկուտի առաջացրած վնասը փոխհատուցել վնասված այգիները մի քանի անգամ անվճար ոռոգելու հնարավորություն տալով, եւ նոր հակակարկտային կայաններ տեղադրել։

«Վնասների փոխհատուցումը կքննարկվի վնասների չափը կառավարությունում ներկայացվելուց հետո»,-ասաց Գեղամ Խլղաթյանը՝ նշելով, որ նախորդ տարի կարկուտի վնասները փոխհատուցվել են 3 հակակարկտային կայաններ տեղադրելով եւ հողի հարկի մասնակի փոխհատուցմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ