Մոսկվայի ավտոճանապարհային պետական տեխնիկական համալսարանի գիտնականները ռոբոտ են ստեղծել, որն ունակ է հասկանալ կանացի տրամաբանությունը: Ներկայում արհեստական ինտելեկտը դյուրությամբ հաղթահարում է միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի խնդիրները:
Հայտնի է, որ ռոբոտը տղամարդկային մտածելակերպ ունի, եւ մասնագետները հույս ունեն, որ ապագայում նորույթը կկարողանա հստակ խնդիրներ լուծել՝ օգտվելով ոչ թե աղյուսակային տվյալներից, այլ մտածողության օգնությամբ: Դա ռոբոտին իր տեսակի մեջ եզակի է դարձնում:
Ըստ Informing-ի, զարմանալին այն է, որ գիտնականները փորձում են ռոբոտին կանացի տրամաբանությունը հասկանալու ունակություն ներարկել, ինչը ոչ միշտ է հաջողվում անգամ տղամարդկանց: