News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մարդիկ ընկերներ են գտնում ոչ միայն այն հանգամանքով, թե որքան ընդհանուր հետաքրքրություններ ունեն եւ որքանով են համընկնում կյանքի շուրջ նրանց հայացքները: Ամերիկյան գիտնականների խոսքով, սոցիալիզացիայի գործընթացին նպաստում է նաեւ գենետիկան:

Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են մարդկանց գենետիկ մարկերները, որոնք միավորվում են սոցիալական միասնական խմբում: Մասնավորապես, հայտնաբերվել է, որ, օրինակ, ալկոհոլիզմի հակվածության գենի կրողներն ավելի շատ իրենց նմանների հետ են շփվում, իսկ մարդիկ, որոնք այդ գենը չունեն, նրանց շփման շրջանակում չեն ներառվում:

Ըստ Letnews.ru-ի, հնարավոր է նաեւ «գենետիկ» սկզբունքով մարդկանց այլ խմբերի ձեւավորում: Մասնավորապես, հաղորդակցման համար պատասխանատու CYP2A6 գեն ունեցողներն ավելի հակված են շփվել նրանց հետ, ովքեր այդ գենը չունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ