News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում մեկ օրվա տարբերությամբ հայտնաբերված Քրիստ Վարդանյանի ու Սամվել Հակոբյանի մահվան գործով բեկում է եղել: NEWS.am-ի տեղեկություններով՝ դատախազի որոշմամբ՝ գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Մելքոնյանը ազատ է արձակվել, որոշում է կայացվել նաեւ դադարեցնել քրեական հետապնդումը:

Մեր տեղեկություններով՝ դատախազությունը գործը Քննչական կոմիտեից պահանջել է եւ պարզել է, որ երկու սպանությունների գործերը ապօրինաբար են միացված իրար, իսկ Արմեն Մելքոնյանին մեղադրյալ ներգրավվելու համար բավարար ապացույցներ չեն եղել: Հետեւաբար՝ գործը հսկող դատախազի որոշմամբ՝ քրեական հետապնդումը դադարեցվել է, խափանման միջոցը՝ վերացրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Ախուրյանի Քեթի գյուղի ձորում մարտի 7-ի առավոտյան հայտնաբերվել է «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել է վարորդի՝ 31-ամյա Քրիստ Վարդանյանի դիակը՝ ավտոմեքենայի հետեւի նստատեղին: Մեկ օր անց նույն գյուղի մատուռի մոտ հայտնաբերվել է 34-ամյա Սամվել Հակոբյանի՝ «Մոստիկի» դին: Երկու դեպքերի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով

Տպել
Ամենաշատ