News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է առեւտրային կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Գ.Պողոսյանի կողմից Երեւանի բնակչուհուց խարդախությամբ  3.200.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում  բացահայտվել է նույն բնակչուհուց առեւտրային կաշառք պահանջելու դեպք։

Մասնավորապես՝ նրա օգտին գործողություններ կատարելու, այն է՝ բանկում գրավադրված բնակարանն աճուրդի եղանակով նույն տան բնակչուհու համար շահավետ գնով օտարելու գործընթացը կազմակերպելու, այդ գործընթացին կողմնակի անձանց մասնակցությունը չթույլատրելու եւ գործընթացը ձգձգելու դիմաց սնանկության գործերով կառավարիչը պահանջել է 2.500.000 դրամ առեւտրային կաշառք։

Քննության տվյալներով՝ կառավարիչը բնակչուհուց գումարն ստացել է քաղաքացի Գ.Պողոսյանի միջոցով՝ մաս-մաս ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սնանկության գործով կառավարչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ