News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսպանական Կարկասիա քաղաքում 6 հազար ձվից ձվածեղ են պատրաստել: Ըստ TheLocal.es-ի, ակցիան նվիրված է եղել հսկայական տորտիլիայի պատվին անցկացվող ամենամյա ֆիեստայի 25-ամյակին:

Հսկայական թավան տեղադրելու համար կռունկ են գործածել: Իսպանական ձվածեղի համար նաեւ 1.4 կգ կարտոֆիլ, 350 լիտր ձիթապտղի ձեթ եւ 7 կգ աղ են օգտագործել:

Պատրաստի ձվածեղն ավելի քան 1.5 կգ է կշռել, իսկ հաստությունը կազմել է շուրջ 15 սմ: Ըստ Gazeta-ի, մեկ բաժինը 3 եվրո է արժեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ