News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում երեկ՝ մայիսի 18-ին, վարչապետի մոտ քննարկում է եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով, որին մասնակցել է նաեւ էներգետիկայի նախարարը: Նախ քննարկել են, թե ամենաքիչն ինչքան կարող են բարձրացնել էներգիայի գինը, որպեսզի դժգոհությունների ալիք չբարձրանա, բայց ՀԷՑ-երը եւս կարողանան աշխատել:

Շահառուները պնդել են, թե էներգիայի գինը 6-7 դրամով բարձրացնելն անխուսափելի է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ դոլար-դրամ հարաբերակցությամբ, դրանից այն կողմ չեն կարող զիջել: Եվ որոշում է կայացվել, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6-7 դրամով:

Նախապես հայտարարվել է, թե էներգիայի գինը կարող է բարձրանալ 17 դրամով, այժմ կանգ են առել 6-7 դրամի վրա՝ հույս ունենալով, որ բողոքի ալիք չի բարձրանա:

Բայց ԱԺ խմբակցությունները կարծես մարտական են տրամադրված, ԲՀԿ-ն պահանջում է խորհրդարանական լսումներ, ՀԱԿ-ի սիրտն էլ էներգիայի հարցով ժամանակավոր հանձնաժողով է ուզում: Ցավոք, քաղաքական ուժերի պայքարը, բացի սեփական PR-ից, այլ գործնական արդյունք չի տա, էներգիայի գինը կբարձրանա 6-7 դրամով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ