News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները խմորիչի օգնությամբ շաքարը մորֆինի եւ ցավազրկող նման այլ դեղամիջոցի վերածող միջոց են մշակել:

Nature Chemical Biology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, ամերիկացի եւ կանադացի կենսաբանները գենային ինժեներիայի մեթոդի օգնությամբ խմորիչն անցկացրել են անհրաժեշտ բոլոր փուլերով, որպեսզի շաքարը մորֆինի վերածվի առանց ափիոնի կակաչի:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ներկայում ցավազրկողները պատրաստվում են ափիոնի կակաչներից:

Քանի որ հերոինը նույնպես մորֆինից է առաջանում, գիտնականները նախազգուշացնում են, որ բացահայտումը կդյուրացնի տնային պայմաններում թմրանյութերի պատրաստման գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ