Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 36/6 շենքի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Նունե Խ.-ն։
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):