News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայի չերքեզական «Գուշիփիս» ամսագիրը Թուրքիայում ապրող եւ արտասահմանից հրավիրված չերքեզների հետ քննարկել են Հայոց ցեղասպանության մեջ չերքեզների դերակատարությունը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայում ապրող եւ արտասահմանից Թուրքիա ժամանած չերքեզները քննարկել են չերքեզների տեսակետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ դրանցում չերքեզների դերակատարությունը։

Չերքեզական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների տեսակետը բավականին զարմանալի է եղել, քանի որ նրանք առանց կաշկանդվելու օգտագործել են Հայոց ցեղասպանություն եզրույթը։

Թուրքիայի չերքեզական «Գուշիփիս» ամսագրի խմբագիր Քուբան Քուրալը նշել է, թե բավականին դրական է, որ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումներում երիտասարդ չերքեզները անհրաժեշտ են համարել, որ չերքեզներն իրենց բաժին մեղքն ընդունեն 1915-ի մեջ եւ առերեսվեն տեղի ունեցածի հետ։

Անկարայի չերքեզների միության նախագահ Յինալ Քոզուքը նշել է, թե չերքեզներից մասնակցել են Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաեւ եղել են չերքեզներ, ովքեր փրկել են հայերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ