News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերնիսաժի գործով ամբաստանյալ Գոռ Առաքելյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելիս հոգեկան խիստ հուզական վիճակում չի եղել: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց մեղադրող Հարություն Սարգսյանը ՝ ավելացնելով, որ դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն անցկացնելու մասին պաշտպանակաՆ կողմի միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման:

«Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում գործով ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ Գոռ Առաքելյանը գտնվել է հոգեկան խիստ հուզական վիճակում: Դեպքի ընթացքում նրա նկատմամբ երկարատեւ ճնշումներ չեն եղել: Գոռ Առաքելյքանը նստել է մեքենան, այնուհետեւ իջել եւ կրակել Ներսես Մելքոնյանի եւ Վալերիկ Հովհաննիսյանի ուղղությամբ: Այսինքն հանկարծակի առաջացած իրավիճակ չի եղել, որ աֆեկտի վիճակում հայտնվեր ամբաստանյալը»,-ասաց նա:

Գոռ Առաքելյանի պաշտպանը՝ Երեմ Սարգսյանն նախորդ դատական նիստին իր ներկայացրած միջնորդության մեջ եւս 1 կետ խնդրեց ավելացնել՝ այն է, որ  դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննությանը մասնակցեն փորձագետներ, այլ ոչ թե մասնագետներ, այլապես ինքը բացարկի միջնորդություն կներկայացնի նրանց:

Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության մասին որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։

Նշենք, որ  դատախազ Հարություն Սարգսյանն փոխել է առաջադրվող մեղադրանքը, որով ամբաստանյալը ոչ թե դիտավորյալ սպանության փորձ է կատարել, այլ դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է հասցրել տուժողների։ Գոռ Առաքելյանն այժմ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ