News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Իռլանդիայի դատարանը Ashers Baking Company հրուշակագործական արտադրամասի սեփականատերերին մեղավոր է ճանաչել սեռական փոքրամասնությունների խտրականության մեջ:

Հաստատության տերերը հրաժարվել էին նույնասեռական ամուսնությունները սատարող նշանաբանով տորթ թխել:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, հայցը ներկայացրել է սեռական փոքրամասնությունների հանրության իրավունքների պաշտպանության ակտիվիստ Գարետ Լին:

Դատարանի վճռում նշվում է, որ Ashers Baking Company-ն մասնավոր բիզնես է, այլ ոչ թե կրոնական խումբ՝ չնայած ընկերության սեփականատերերը քրիստոնյա են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ