News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի՝ «The Parliament Magazine»-ում հրապարակված հոդվածը:

Շատերի համար Եվրամիության սահմաններից դեպի արեւելք տեղի ունեցող իրադարձությունները Եվրոպայի միասնականության եւ վճռականության փորձարկում են: Այդ իմաստով ես Ռիգայում նախանշված գագաթաժողովը դիտարկում եմ որպես ռազմավարական նշանակությունները հաստատելու հնարավորություն, որոնք մենք տալիս ենք արեւելյան գործընկերությանը: Մեր անմիջական հարեւանությամբ տեղի ունեցող իրադարձություններն ուղղակի ազդեցություն են ունենում մեր կայունության, անվտանգության եւ բարգավաճման վրա:

Մենք ցանկանում ենք ցուցադրել մեր վեց գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ավելի սերտ եւ անհատական հարաբերությունների հասնելու լիարժեք վճռականությունը՝ անկախ ԵՄ-ի հետ հարաբերությունների առումով նրանց անհատական հավակնություններից: Գործընկերների ցանկությունների եւ շահերի վրա հիմնված մեր Արեւելյան գործընկերությունը նախատեսված է անհատական նախագիծ դառնալու համար:

Արեւելյան գործընկերության հանդեպ ԵՄ մոտեցումը միշտ թափանցիկ է եղել եւ կենտրոնացած գործընկեր-երկրների հետաքրքրությունների եւ պահանջարկների շուրջ: Վերանայումը կիրառվելու է ինչպես արեւելյան, այնպես էլ հարավային գործընկերների պարագայում, եվրոպական հետաքրքրությունների առավել շեշտադրմամբ:

Գագաթաժողովն առնչվում է Եվրամիության եւ վեց գործընկերների միջեւ հարաբերություններին եւ ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ: Ռիգայում հանդիպումը ոչ միայն արեւելքում մեր փոխգործակցության, այլեւ մի շարք քաղաքական քայլերի եւ միջոցների քաղաքական ցուցադրություն կլինի՝ համաձայնության հասնելու համար: Նպատակներից մեկն էլ առաջընթացի գնահատումն է, որը ձեռք է բերվել ԵՄ-ի եւ արեւելյան գործընկերների հարաբերություններում, մասնավորապես՝ 2013 թվականի Վիլնյուսի գագաթաժողովից հետո: Մենք Արեւելյան գործընկերությունը դուրս ենք բերել կառավարությունների սահմաններից՝ այն տարածելով խորհրդարանների, տեղական իշխանական մարմինների, քաղաքացիական հասարակության եւ բիզնեսի վրա:

Գագաթաժողովը կշարունակի այդ ուղին՝ արեւելյան գործընկերներին ավելի մոտեցնելով ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման, տնտեսական համագործակցության եւ այլ հարցերում առաջընթացի օգնությամբ:

Վիլնյուսի գագաթաժողովից հետո Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման եւ ասոցացման մասին համաձայնագրերի ստորագրումը մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացրեց:

Իսկ հիմա՝ Ռիգայի գագաթաժողովի ընթացքում, հնարավոր կլինի գնահատել այդ գործընթացների նախնական փուլերը եւ ցուցադրել համագործակցության խորացմանը մեր հավատարմությունը: Ես այդ հնարավորությունը նաեւ կօգտագործեմ, որպեսզի ընդգծեմ բարեփոխումների կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ