ՆԱՏՕ-ն Մոսկվային կոչ է արել զորավարժությունների համար առավել թափանցիկություն ապահովել։ Նման հայտարարություն է արել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպման ավարտին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք պետք է ավելի թափանցիկ եւ կանխատեսելի լինենք, եւ մենք անհանգստացած ենք Ռուսաստանի կողմից հանկարծակի անցկացվող զորավարժությունների քանակի աճից։ Ռուսները պետք է ավելի թափանցիկ լինեն իրենց ռազմական գործունեության մեջ»,- ասել է Սթոլթենբերգը։