News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջին 17 տարիներին ԱՄՆ-ում հետազոտողները թռիչքների կառավարման համակարգերի կայունությունը բարելավելու նպատակով օգտագործում են մաթեմատիկոս Նաիրա Հովակիմյանի հաշվարկները: Մարտին նրա հետազոտական խմբի մեթոդը Կալիֆորնիայի ավիաբազայում հաջողությամբ փորձարկվել է «Learjet» ինքնաթիռների մասնակցությամբ: Այս մասին գրում է «ECN Magazine»-ը:

Մեխանիկական գիտությունների պրոֆեսոր եւ Իլինոյսի համալսարանի գիտնական Հովակիմյանը 1988 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանը, որտեղ տեսական մեխանիկա եւ կիրառական մաթեմատիկա է ուսումնասիրել: Հետագայում նա ուսումը շարունակել է Մոսկվայում: 1994-1998 թվականներին շրջագայելով աշխարհով մեկ, օգտվելով սովորելու եւ դասախոսելու առաջարկներից, եղել է Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Իսրայելում:

1998 թվականին նա Ջորջիայի Տեխնոլոգիական համալսարանից թռիչքների կառավարման կայունությունը հետազոտող թիմում աշխատելու հրավեր է ստացել: Միաժամանակ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի եւ NASA-ի հովանավորության շնորհիվ, Հովակիմյանը 2003 թվականին դառնում է Վիրջինիայի Տեխնոլոգիական համալսարանի դոցենտ: Այնտեղ էլ նա այլ հետազոտողների հետ համատեղ «L1» վերահսկողության տեսությունն է մշակում, որը կարող է օդաչուին օգնել անսպասելի իրավիճակներում վերականգնել ինքնաթիռի վերահսկողությունը:

NASA-ն մոդելը փորձարկել է տարբեր դժվարին պայմաններում եւ ագրեսիվ մանեւրումներում: Հաջող փորձարկումներից հետո Հովակիմյանի հետազոտությունը միջազգային ճանաչում է ստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ