News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ընթացքում հայերից բռնագրավված Սիսի կաթողիկոսության նստավայրը վերադարձնելու` Թուրքիային ներկայացված դատական հայցը առաջին իրավական քայլն է հայերին այդ երկրում պատկանող ողջ ունեցվածքը հետ ստանալու ճանապարհին: Ամերիկյան The New York Times-ին տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Դա մեր եկեղեցու նստավայրն էր: Իրավական առաջին քայլին պետք է հետեւի բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցուն առնչվող մյուս ունեցվածքը վերադարձնելու պահանջը: Դրան էլ, իր հերթին, կհաջորդի նաեւ անձնական գույքը վերադարձնելու պահանջը: Մենք պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք», - պնդում է Արամ առաջին կաթողիկոսը:

Նրա խոսքով՝ եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանը, այնուհանդերձ, մերժի Կիլիկիո կաթողիկոսության պահանջը, ապա դա «է՛լ ավելի կխորացնի այն անջրպետը, որ առկա է Թուրքիայի եւ 10-միլիոնանոց հայկական Սփյուռքի միջեւ»:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին The New York Times-ի թղթակից Ռիք Գլադսթոնը հանդիպել է հովվապետի` ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան նահանգներ կատարած այցի ընթացքում:

Հարցազրույցում Արամ առաջինը չի շրջանցում նաեւ Ցեղասպանության խնդրում ամերիկյան քաղաքականության` մասնավորաբար Սպիտակ տան դիրքորոշման թեման: «Ես համոզված եմ, որ հոգու խորքում նախագահ Օբաման վստահ է` տեղի ունեցածը Ցեղասպանություն էր», - նշում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

The New York Times-ին տված հարցազրույցում Արամ առաջինը բավական մանրամասնորեն ներկայացնում է Սիսի կաթողիկոսության պատմությունը` նշելով, որ Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու որոշմանը հանգել է մոտ երեք տասնյակ իրավաբանների հետ անցկացված խորհրդակցություններից հետո: «Այժմ, [ցեղասպանությունից] 100 տարի անց հիմնական շեշտը փոխհատուցման վրա դնելու ճիշտ պահն է», - ամերիկացի լրագրողին ասել է նա:

«Պատկանելության հարցը շատ հստակ է: Այդ ողջ ունեցվածքը հայկական է: Որեւէ մեկը չի կարող կասկածի տակ առնել այդ գույքի ո'չ ծագումը, ո'չ պատկանելությունը եւ ո'չ էլ պատմությունը», - նշում է հովվապետը:

Հարցին, թե որքանո՞վ է Կիլիկիո կաթողիկոսության նման նախահարձակ կեցվածքը համապատասխանում քրիստոնեական հիմնարար արժեքներից մեկին` ներողամտությանը, Արամ Ա-ն պատասխանել է. «Ներում են, երբ առկա է ապաշխարանք, խոստովանություն, երբ դիմացինն ընդունել է իր կատարած մեղքը։ Իհարկե, հաշտեցումը մարդկային արժեքների եւ հավատքի մի մասն է կազմում, բայց առաջին հերթին հենց Թուրքիան պետք է առերեսվի սեփական անցյալին»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ