News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկար ժամանակ գիտնականները չէին կարողանում պարզել, թե որ համեմունքը կարելի է ամենահինը համարել. պղպեղը, թե՞ կոճապղպեղը: Իսպանիայում հնագետների վերջին գտածոները ցույց են տվել, որ դեռեւս 50 հազար տարի առաջ նախամարդիկ համեմունքներ են օգտագործել՝ երիցուկ եւ հազարատերեւուկ:

Ըստ Kedem-ի, գիտնականները հակված են մտքին, որ մեր հեռավոր ազգականները դառը բույսերն օգտագործել են մսին ավելի լավ համ եւ բույր հաղորդելու համար: Այդպես են վարվում ժամանակակից շիմպանզեները: Երբ նրանց հաջողվում է որս անել, հատուկ տերեւներ են փնտրում:

50 հազար տարի առաջ նախամարդիկ արդեն կարողացել են կրակի վրա միս պատրաստել եւ նույնիսկ կենդանիների մորթու մեջ ռագուի նման մի բան եփել: Հետաքրքիր է, որ երիցուկն ու հազարատերեւուկը մինչեւ հիմա աշխարհի որոշ խոհանոցներում որպես բույր եւ համ հաղորդող հավելումներ են օգտագործվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ