News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղցր թեյը կամ սուրճը կարող են սթրեսը հաղթահարելու հրաշալի միջոց լինել: Կալիֆորնիայի համալսարանի մասնագետների խոսքով, շաքարավազը կարող է նվազեցնել կորտիզոլ հորմոնի արտադրությունը, որն օրգանիզմում հայտնվում է սթրեսի ժամանակ:

Գիտնականների քաղցր ըմպելիքների օգտագործման ազդեցությունն ուսումնասիրել են 18-40 տարեկան 19 կանանց մասնակցությամբ անցկացված հետազոտության ընթացքում: Կանանց մի խումբը 12 օր շարունակ նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին քաղցր թեյ կամ սուրճ է խմել, իսկ մյուս խումբը՝ արհեստական քաղցրացուցիչով ըմպելիքներ: Ուսումնասիրությունից առաջ եւ հետո մասնակիցները մի շարք հետազոտություններ են անցել:

Ըստ Kedem-ի, պարզվել է, որ այն կանայք, որոնք բնական քաղցր ըմպելիքներ են խմել, մաթեմատիկական բարդ թեստի ժամանակ կորտիզոլի ցածր մակարդակ են ունեցել: Գիտնականների խոսքով, դա առաջին ապացույցն է այն բանի, որ շաքարը կարող է հանել սթրեսը: Ամեն դեպքում, մասնագետները նախազգուշացնում են, որ շաքարավազը չափից շատ օգտագործելու դեպքում կարող է կախվածություն առաջացնել եւ առողջության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ