News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» երթը գրում է. «Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները երջանիկ աստղի տակ են ծնվել: Մարզպետի կինը եւ երկու զավակները նախորդ տարի նկիրատվության կարգով գումար են ստացել եւ աշխատավարձի հետ կապ չունեցող եկամուտներ գրանցել:

Մարզպետի կնոջ՝ Նաիրա Ներսիսյանի միջոցները 2014-ին աճել են 12 միլիոնից հասնելով 15 մլն դրամի, 18 հազար ԱՄՆ դոլարից 21 հազարի, եւ 8000 եվրոյից 16 հազարի: Մարզպետի որդիներից Էմինը 10 մլն դրամ նվեր է ստացել, իսկ Գոռը 11 հազար դոլար նույնպես նվեր, ինչպես նաեւ 4 մլն դրամ՝ ձեռնարկատիրական գործունեությունից: Ինքը մարզպետը, 2014-ին ստացել է միայն հալալ քրտինքով վաստակած եկամուտ ընդամենը 3,3 մլն դրամ աշխատավարձ:

Հարց է ծագում, եթե առանց որեւէ աշխատանք ունենալու հնարավոր է նման նվերներ ու եկամուտներ ստանալ, Աբրահամյանի ինչի՞ն է պետք մարզպետի խեղճուկրակ պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ