Միաժամանակ 17 կնոջ հետ հանդիպող չինացի կնամոլը կալանավորվել է մեքենայությունների համար։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։ Տղամարդու լրիվ անունը չի հաղորդվում, սակայն մամուլում շրջանառվում է Յուան անունը։
Հունան նահանգի Չանշա քաղաքի բնակիչը «բռնվել» էր, երբ նրա բոլոր 17 ընկերուհիները հիվանդանոցում այցելել էին նրան, գրում է Gazeta-ն։
Խաբված կանայք սոցցանցում «Վրեժի դաշինք» անունով ընդհանուր չաթ էին բացել, որտեղ քննարկել էին տղամարդու հետ իրենց հարաբերությունները։ Պարզվել է, որ տղամարդը ամեն ամիս նրանցից մեկից գումար է խնդրել, այդ թվում՝ խոշոր չափի։