News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Գոուլբերն քաղաքի բնակիչներն ականատես են եղել անսովոր երեւույթի. երկնքից անձրեւ է եկել, որի կաթիլները ոչ թե ջրից են եղել, այլ սարդերից։ Միլիոնավոր միջատները արդեն սպիտակ սարդոստայնով պատել են քաղաքի տների տանիքները, գրում է ՏԱՍՍ-ը։

Գիտնականները փորձել են բացատրություններ գտնել վախեցած ավստրալացիների համար. «Ամեն տարի մայիսին եւ օգոստոսին նորածին սարդերը հնարավորինս վեր են բարձրանում ծառերի վրա եւ սարդոստայնի միջոցով պարաշյուտի նման մի բան ստեղծում։ Քամին նրանց կարող է տեղափոխել մեծ հեռավորությունների վրա։ Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ սարդերն այդքան տարածված են աշխարհի բոլոր ծայրերում։ Այլ հարց է, որ սովորաբար նման միգրացիան ուղեկցվում է տարբեր տարածությունների վրա տեղաբաշխվելով։ Այս անգամ բախտի քմահաճույքով քամին նրանց քշել է մեկ ուղղությամբ՝ դեպի Գոուլբերն քաղաք»,- պարզաբանել է միջատաբան Քիթ Բասթերֆիլդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ