News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանություններին լուրջ անհանգստություն է պատճառել, որ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական»  (HDP) կուսակցությունը կարող է ընտրություններում հաղթահարել 10 տոկոսանոց շեմը եւ հայտնվել խորհրդարանում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Թուրքիա-Եվրոպա կրթական եւ գիտահետազոտական հիմնադրամի» կողմից Գերմանիայում թուրք ընտրողների շրջանում իրականացրած սոցհարցումների արդյունքները ցույց են տվել, որ քրդական  HDP-ի վարկանիշը բարձրացել է։

Սոցհարցման արդյունքներով Եվրոպական երկրներում Թուրքիայում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 53 տոկոսը ձայնը տալու է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը՝ 17,  քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը՝ 14 տոկոս։

Եվրոպայում քրդական կուսակցության վարկանիշի կտրուկ բարձրացումը մասնագետները համարում են կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի եվրոպական երկրներ այցով։

Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու են նաեւ երկրից դուրս գտնվող մոտ 5 մլն ընտրող։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ