News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրեմլը ողջունում է Ռուսաստանի հետ երկխոսությունը վերանայելու՝ Ճապոնիայի քաղաքական ուժերի տրամադրվածությունը եւ կդիտարկի Տոկիոյի համապատասխան նախաձեռնությունը, եթե այդպիսին լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով նախագահ Վլադիմիր Պուտինի Ճապոնիա այցի հնարավորության մասին:

«Մենք, անկասկած, ողջունում ենք Ճապոնիայի տարբեր քաղաքական ուժերի, կուսակցությունների՝ ՌԴ-ի հետ երկխոսությունը վերականգնելու շուրջ մոտեցումը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի առումով»,- ասել է Պեսկովը:

«Ինչպես եւ նախկինում, եթե վերականգնվի պաշտոնական հրավերը, վերականգնվի ճապոնական կողմի նախաձեռնությունը, այն կդիտարկվի, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել եւ հանդես է գալիս երկխոսությունը շարունակելու օգտին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, չորեքշաբթի Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, ԱԳ նախկին նախարար Մասահիկո Կոմուրան հայտարարել էր, որ Տոկիոն հույս ունի Հարավային Կուրիլների հարցը «լուծել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ