News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Նաիրիտցիների աշխատավարձերի հարցը կլուծվի միայն իշխանափոխությունից հետո։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ի մոտ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը։

 «Ես հասկանում եմ, որ դուք արդեն երկար ժամանակ է՝ պայքարում եք ձեր աշխատավարձերը ստանալու համար, բայց մի բան հստակ գիտեմ, որ ձեր հարցը կլուծվի միայն այս իշխանությունների հեռացումից հետո»,-ասաց նա։

Նաիրիտցիները դժգոհեցին, որ հնարավոր չէ այդքան սպասել, քանի որ դժվար է իշխանափոխություն իրականացնել։ Պատգամավորն էլ նաիրիտցիներին հորդորեց իրենց ակցիաների միջոցով բարձրաձայնել պարտքերի մասին։

 «Մենք միշտ ձեր կողքին ենք, ԱԺ-ում միշտ էլ բարձրաձայնում ենք ձեր խմնդրի մասին»,-ասաց նա։

Նշենք, որ նաիրիտցիների բողոքի ակցիային մասնակցում է նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։

Նշենք, որ մայիսի 19-ին նաիրիտցիները կրկին հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց եւ նրանց էր մոտեցել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը խոստացել էր հնարավորության դեպքում հարց ուղղել Երվանդ Զախարյանին:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

Տպել
Ամենաշատ