News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանն ամփոփեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի արդյունքները: 

Մրցույթին ներկայացվել է 100-ից ավել աշխատանք այսօրվա դպրոցականների կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների ունեցած դերի վերաբերյալ: Մրցույթի երեք հաղթողներն ընտրվեցին ՀՀ ԿԳՆ, Beeline-ի եւ Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական հանձնաժողովի կողմից: Մրցույթի հիմնական չափանիշն էր կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ նոր գաղափարների առկայությունը: Հաղթող ճանաչվեցին Նանե Գալստյանը, Աիդա Կարապետյանը եւ Սոնա Հովհաննիսյանը, ովքեր որպես մրցանակ Beeline-ի կողմից ստացան Beeline Smart սմարթֆոններ: Խրախուսական մրցանակի արժանացավ Լիդա Քոչարյանը, ում աշխատանքը Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի ֆեյսբուքյան էջում ստացել է ամենաշատ հավանությունը։

«Ամփոփելով մրցույթի արդյունքները` կարող ենք փաստել, որ Հայաստանի դպրոցներում այսօր սովորում են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր ոչ միայն հստակ գիտակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման կարեւորությունը, այլ նաեւ կյանքն ավելի լավը դարձնելու համար ունեն դրանք կիրառելու մեծ ցանկություն: Beeline-ի աջակցությամբ իրականացված այս մրցույթի շնորհիվ Երեւանի եւ տարբեր մարզերի դպրոցների աշակերտներ հնարավորություն ունեցան ներկայացնելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց գաղափարները: Այդ գաղափարները հիմք կհանդիսանան կրթական ոլորտում ՏՏ կիրառման նոր սկզբունքների եւ մոտեցումների մշակման համար»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր ներխուժել են մեր կյանքի բոլոր ոլորտներ, եւ կրթական համակարգի առաջընթացը միանշանակորեն կախված է տեղեկատվական տեխնոլոգիաներից: Այսօր աշակերտներն ապրում եւ ստեղծագործում են այնպիսի միջավայրում, որտեղ ավելի արդյունավետ են օգտագործում իրենց ժամանակը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ կարողանում են ավելի մեծ ծավալի տեղեկատվությունը վերածել հիմնարար գիտելիքի: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն առավել խորությամբ տիրապետել այս ոլորտի ընձեռած հնարավորություններին, այլեւ պատրաստվել մասնակիցը դառնալու վաղվա օրվա նոր զարգացումներին: Ուրախ ենք, որ մեր աշակերտներն այսօր ակտիվորեն եւ ստեղծագործաբար մասնակցում են իրենց ապագայի կառուցմանը», - ասաց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:

Նշենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով մրցույթն անցկացվել է հիմնական եւ ավագ դպրոցների աշակերտների շրջանում ամբողջ հանրապետության տարածքում: Ծրագրին աջակցել է նաեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ