Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի տնտեսության ոլորտում պարոն Էռնեկյանի գործունեությունը եւ հայտնել կառավարության աջակցությունը՝ նրա կողմից մի շարք ծրագրերի իրականացման գործում:
Էդուարդո Էռնեկյանն ընդգծել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը եւ հույս հայտնել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը:
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են Հայաստանում Էդուարդո Էռնեկյանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը եւ առաջիկայում նախատեսվող նախագծերը: