News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հանրությունը պետք է զերծ մնա հետաքննության կամ դատական գործընթացների մասին անպատասխանատու հայտարարություններից։ Այս մասին մայիսի 20-ին ԱԺ-ում հայտարարեց հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ ներկայացնելով 2014թ. կատարած աշխատանքի հաշվետվությունը։

«Հաճախ պրոֆեսիոնալ հիմքից բացարձակ զուրկ կարծիքներ են հնչում։ Եվ այդ կարծիքները ներկայացվում են իբրեւ փորձագիտական եզրակացություն եւ անհերքելի ճշմարտություն։ Նման հայտարարությունները, որքանով էլ որ դրանք հիմնավորված լինեն անհանգստության եւ արդարության զգացողության վրա, տարածվում են հասարակության շրջանում եւ ամրանում այնտեղ։ Երբեմն դա արվում է առանց դիտավորության, իսկ երբեմն էլ՝ դիտավորյալ՝ նպատակ ունենալով ազդել հետաքննության վրա։

Իսկ ի՞նչ, եթե պարզվի, որ մարդը անմեղ է։ Իսկ մենք արդեն սեւացրել ենք  նրան եւ նրա ընտանիքը։ Դրա համար պետք է զգույշ լինենք մեր գնահատականների եւ եզրակացությունների մեջ»,- հայտարարեց գլխավոր դատախազը։

Նշենք, որ ելույթ ունենալիս նա չտվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունը, սակայն հայտարարությունն արվեց հասարակության մեջ մարզպետի եւ նրա որդիների հանդեպ ձեւավորված վերաբերմունքի ֆոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ