News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պաշտոնեական կեղծիքներ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն եւ յուրացում կատարելու մեջ մեղադրվող դատական կարգադրիչների գործը մոտենում է հանգուցալուծմանը: Մեր տեղեկություններով՝ մեղադրող դատախազը ամբաստանյալների համար պահանջել է 4-14 տարվա ազատազրկում: Այժմ դատաքննությունը հասել է պաշտպանական ճառերի փուլին, հավանաբար հունիսի կեսերին արդեն գործով կլինի դատավճիռ:

Այս գործով պետությանը հասցված վնասը վերականգնվել է: Մոտ 120 մլն դրամ վերականգնել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի եւ նույն հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիքներ եւ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության մի խումբ պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2009թ. օգոստոսից մինչեւ 2013թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով, հափշտակել են հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի գումար։

Խմբի կազմում հափշտակություններ կատարելու վերաբերյալ 13 մեղադրյալների մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան եւ ներկայումս Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատաքննությունը:

Միաժամանակ, գործից անջատվել է առանձին վարույթ, որի շրջանակներում շարունակվում է դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետերի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու եւ մյուս դրվագներով նախաքննությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ