News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում այս տարի նոր միտում է տարածվել. այստեղ իսկական ուտեստներ են պատրաստում փոքրիկ տիկնիկային խոհանոցում՝ օգտագործելով խաղալիք սպասք: Այդ կերպ սենդվիչներ, մակարոն, մսային ուտեստներ են պատրաստում: Իսկ ամենից ինքնատիպը «Miniature Space» ստուդիայի պատրաստածն է. կրեմով տորթ, որն իսկական թխվածքի տեսք ունի՝ չնայած 5 սանտիմետրանոց տրամագծին:

Ըստ Kedem-ի, տիկնիկների համար տորթը պատրաստված է ավանդական բրիտանական բաղադրատոմսով՝ թարմ ելակով եւ կրեմով: Տորթը պատված է ջնարակով, իսկ վերեւից՝ զարդարված թարմ ելակով: Տիկնիկների համար տորթի պատրաստման մասին տեսանյութը համացանցում արդեն մեկ միլիոն դիտում է ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ