News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արգենտինայում Կասա դե Տուկուման պատմական տուն-թանգարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով օրերս լուսավորվել է հայկական դրոշի գույներով: Այս մասին հաղորդում է Prensa Armenia գործակալությունը:

Կասա դե Տուկումանն ազգային պատմական հուշարձան է Արգենտինայում, քանի որ 1816 թվականի հուլիսի 9-ին այստեղ է ընդունվել Արգենտինայի անկախության Հռչակագիրը:

Գեղարվեստական նախաձեռնությունը, որն ուղեկցվել է նաեւ երաժշտությամբ եւ բանաստեղծությունների ընթերցմամբ, առաջարկել են Անկախության պատմական տուն-թանգարանը, Խտրականության, այլատյացության եւ ռասիզմի դեմ ազգային ինստիտուտը եւ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Ցեղասպանությունը խտրականության ծայրահեղ ձեւն է, եւ հանրության կողմից դրա ընկալումն անհրաժեշտ է՝ մարդկության դեմ այդ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար»,- ասել է Խտրականության, այլատյացության եւ ռասիզմի դեմ ազգային ինստիտուտի համակարգող Գիլյերմո Ֆերրայոլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ