Թուրքիայի Բուրսա նահանգի Գյուրսուի քաղաքապետ Ջյունեյթ Յըլդըզը չորեքշաբթի իրականացված հարձակման հետեւանքով ծանր վիրավորվել է: Այս մասին գրում է DHA գործակալությունը՝ հավելելով, որ Յըլդըզը իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության անդամ է:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, անհայտ անձը ներխուժել է քաղաքապետի աշխատասենյակ՝ ներկայանալով որպես անվտանգության պահպանության աշխատակից, եւ կրակ բացել Յըլդըզի ու նրա թիկնապահի ուղղությամբ:
Երկուսին էլ ծանր վիճակում փոխադրել են տեղի հիվանդանոց: Հարձակվողը դիմել է փախուստի: Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել: