News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ թուրքական երկու խոշոր բանկերի դեմ ամերիկահայերի ներկայացրած դատական հայցի ճակատագիրը մեծապես կախված է ԱՄՆ-ի վարչակարգից  եւ անձամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից: Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց  թուրքագետ Արտակ Շաքարյանը: Հարցին, թե ինչի՞ վրա պետք է իրավաբանները ուշադրություն դարձնեն, որպեսզի հայցը բավարարվի, թուրքագետը նշեց մի քանի հանգամանք: Առաջին. «Չնայած ԱՄՆ-ը չի կարող Թուրքիային պատասխանատվության ենթարկել, սակայն Թուրքիան (Օսմանյան կայսրությունը) միջազգային իրավունքի նորմերը խախտելով է բռնագրավել հայերի ունեցվածքը, ուրեմն ԱՄՆ-ը կարող է հայց ներկայացնել Թուրքիայի դեմ:  Երկրորդ` չնայած Թուրքիան պաշտպանված է 20-ական թվականներին ընդունված Լոզանի պայմանագրի 30, 31, 32 կետերով,  սակայն եթե կարողանանք ապացուցել, որ պայմանները իրագործելի չէին ու հայերի կյանքին ու անվտանգությանը վտանգ էր սպառնում, ապա այս դեպքում կարող ենք դատը շահել` չեղյալ հայտարարելով Լոզանի պայմանագիրը: (Ըստ այդ պայմանագրի, Թուրքիան պարտավորվում էր երկու տարվա ընթացքում Թուրքիա վերադարձած իր հպատակներին վերադարձնել նրանց գույքն ու տալ քաղաքացիություն): 

Թուրքագետը նշեց նաեւ մեկ այլ հանգամանք`երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից ընդունված հատուկ` ունեցվածքի հարկը,  որն ուղղված էր միայն ոչ մահմեդական բնակչության` հայերի, հույների, հրեաների  դեմ: Նա ասաց, որ այն հայերը, ովքեր 1915 թվականից հետո վերադարձել են Ստամբուլ եւ վերահաստատվել այդտեղ, Թուրքիան, սկսած 40-ական թվականներից,  կրկին ունեզրկել է վերադարձած հայ ընտանիքներին եւ նրանց  ունեցվածքը սեփականել:  Սա նույնպես Լոզանի պայմանագրի խախտում է, որին, ըստ Շաքարյանի, պետք  է հղում արվի հայցի հիմնավորվածությունն ապացուցելու համար: 

Թուրքագետը հավելեց նաեւ, որ եթե Թուրքիան վերը նշված  հայցի հետ կապված առարկություն ներկայացնի ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ-ը կարող է հղում կատարել 2009թ. ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանի որոշմանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանը 2009 թվականի օգոստոսի 20-ին վճիռ էր կայացրել, որով բեկանել էր  1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից իրենց անտեսված իրավունքներին վերատիրանալու համար օտար ընկերությունների դեմ դատական գործեր հարուցելու` Կալիֆորնիա նահանգի  նահանգային օրենքը: Դատարանը սույն վճռով պնդել էր, որ Կալիֆորնիայի նահանգային դատարանները չեն կարող դատական այպիսի հայցեր քննել, քանի որ  ԱՄՆ-ի  կառավարությունը 1915 թվականին տեղի ունեցած  հայկական ջարդերը պաշտոնապես  չի ճանաչել որպես ցեղասպանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ