News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

4-ամյա Գառնիկը, որը մանկական ուղեղային կաթվածի պատճառով չի կարողանում ինքնուրույն նստել, քայլել եւ խոսել, արտերկրում վերականգնողական կուրսերի կարիք ունի:

NEWS.am-ի հետ զրույցում Գառնիկի մայրը՝ Հասմիկ Առաքելյանը, պատմեց, որ ծննդաբերության ժամանակ երեխայի մոտ թթվածնային քաղց է առաջացել, ինչի հետեւանքով էլ գլխի աջ կիսագնդում գոյացություն է առաջացել:

»Երեխան ծնվել է ութ ամսականում, 1,5 կիլոգրամ քաշով: Ծննդաբերության ժամանակ երեխան ներքին արյունահոսություն է ունեցել, արյան զեղում, ինչի հետեւանքով էլ գլխի աջ կիսագնդում կիստա է առաջացել: Մենք դրա մասին իմացել ենք, երբ ինքն արդեն 7 ամսական էր. նորմալ չէր զարգանում, տարանք բժշկի եւ  պարզվեց, որ կաթված է ստացել»,- պատմեց Հասմիկ Առաքելյանը:

Փոքրիկ Գառնիկին անհապաղ բուժում է հարկավոր արտերկրում: Ծնողներն արդեն կապ են հաստատել Իսրայելի կլինիկաների հետ:

«Իսրայելում բժիշկները 30-80 տոկոս արդյունք են խոստանում: Յուրաքանչյուր կուրսն արժե 8-10 հազար դոլար: Ցավոք սրտի, մենք այդ գումարը չունենք»,- նշեց երեխայի մայրը:

Գառնիկին օգնելու համար ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար Հասմիկ Առաքելյանի անունով:

AMD 16093011320601

USD 16093011320602

EUR 16093011320603

RUR 16093011320604

SWIST CODE ARMJAM22

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ