News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի առողջապահության նախարարությունը ստուգումներ կանցկացնի հանրապետության դպրոցներում եւ մանկապարտեզներում։ Այս մասին համապատասխան որոշումը ընդունվել է մայիսի 21-ին կայացած Կառավարության նիստում։

Ինչպես հայտարարեց ՀՀ առողջապահության  նախարար Արմեն Մուրադյանը, որոշումն առաջարկում է տարեկան 70 մլն դրամի շրջանառություն ունեցող կազմակերպությունների համար չեղյալ համարել պետական ստուգումների վրա դրված մորատորիումը (սառեցումը)։ Առաջարկվում է հանել արգելքը նաեւ կրթական հաստատությունների համար, որպեսզի այնտեղ հնարավոր լինի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային ստուգումներ անցկացնել։ «Մեր մտահոգությունը կապված է դպրոցներից եւ մանկապարտեզներից ստացվող տագնապալի ազդակների հաճախակիացման հետ»,- պարզաբանեց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ