Գյումրիում առեւանգել են 30-ամյա աղջկա եւ պահանջել գումար:
Մեր տեղեկություններով՝ 30-ամյա Լ. Պ.-ն դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ մայիսի 18-ի երեկոյան Անի թաղամասից երկու անծանոթ երիտասարդներ առևանգել են իրեն և ապօրինի պահել նկուղում, իսկ ազատ արձակելու համար պահանջել են գումար: Ինքը, խոստանալով, որ անձամբ պետք է գնա պահանջվող գումարը բերի, այդ պայմանով ազատ են արձակել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: