News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի կենսագրությունն ու ձեռքբերումները կարող են մեղմել մեղադրանքը,  բայց ոչ չեղարկել։ Այս մասին մայիսի 21-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

Իհարկե ասվածը կկիրառվի միայն եթե Ենոքյանի մեղքը նախապես ապացուցվի, եւ գործը գնա դատարան։ «Այդ դեպքում նրա տարիքն ու կենսագրությունը անպայման հաշվի կառնվեն եւ դատարանի եւ դատախազի կողմից»,- ասաց Կոստանյանը։ Նրա համոզմամբ՝ Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը արդարացված է։ Նրան կասկածում են այնպիսի ծանր հանցագործության մեջ, ինչպիսին սպանության նախապատրաստելն է, իսկ Հայաստանում դեռ նման դեպք չի եղել, որ մարդուն չձերբակալեն հասարակական վտանգ ներկայացնելու համար։  Միաժամանակ Ենոքյանին չեն կալանավորել, այլ ստորագրությամբ բաց են թողել։ «Մենք խոսում ենք այն մասին, թե մենք բավականաչափ ապացույցներ ունեն՞ք արդյոք մեղադրանքի համար։ Պատասխանում եմ, այո, ունենք, եւ հիմա դրանք ստուգման փուլում են գտնվում»,- եզրափակեց Կոստանյանը։

Նշենք, որ խորհրդարանի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր քրեական հանցագործության կասկածանքով։ Ենոքյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-րդ, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ Խաժակ  Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից («Յուվեցի Կարո») վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով  կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ