ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մայիսի 21-ին, կազմել է 478.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.67 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.65 դրամ (նվազել է 0.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 749.09 դրամ (աճել է 4.44 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.61 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 262.39 դրամ, ոսկին՝ 18,606.92 դրամ, պլատինը՝ 17,723.07 դրամ:
Մայիսի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 475.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 475.5 դրամ: