News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված եւ 90 օր անազատության մեջ մնալուց հետո ստորագրությամբ ազատ արձակված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը շարունակում է իր բուժումները, ինչպես նաեւ մտմտում մյուս ֆիլմի սցենարը:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:

Նա նշեց, որ այժմ քննարկում են, թե իր առաջին ֆիլմը, որը նվիրված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, երբ ցուցադրվի: Մասնագետների մի մասը պնդում է, որ պետք է այն մեծ էկրան բարձրանա օգոստոսի 1-ին, մյուսները այն սեպտեմբերի 1-ից ցուցադրելու կողմնակից են: Միանշանակ է, որ ֆիլմը կցուցադրվի եւ Հայաստանում, եւ արտերկրում: Ֆիլմի ցուցադրությունից հետո նախկին պատգամավորը ձենամուխ կլինի մյուս ֆիլմի աշխատանքներին: Այն լինելու է Գրիգոր Նարեկացու մասին «Մատյան ողբերգության» հիման վրա: Այս անգամ դերասաններ են հրավիրելու Իսրայելից, Իտալիայից, Հայաստանից էլ կնկարահանվեն օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դերասանները, «քանի որ սա ուրիշ՝ պատմական ֆիլմ է»: Հարցին, թե չեք վախենում այս ֆիլմը նկարելուց հետո էլի Ձեզ ձերբակալեն, Հակոբ Հակոբյանն ասաց հետեւյալը. «Ինչի՞պիտի ձերբակալեն, էս ֆիլմի ժամանակ էլ չեն  բռնել, շփոթվել էր հաշվապահը, սխալ տվյալներ էր տվել, հարկ էր առաջացել, ես, որպես սեփականատեր, մուծել եմ ու մաքուր եմ պետության առաջ: Տա Աստված, բոլորն էլ իմ պես մաքուր լինեն պետության առաջ, ես սպիտակ կարգավիճակով մարդ եմ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իր ընկերության տնօրենին, Հակոբ Հակոբյանն ասաց, որ առաջիկայում նրան եւս կազատեն, փաստաթղթային մի քանի գործեր են մնացել ընդամենը, իսկ իրենց դեմ հարուցված գործը կկարճեն:

Տպել
Ամենաշատ