News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Դողու Փերինչեքը Հայոց ցեղասպանությունը չէր հերքում միայն հանուն խոսքի ազատության։ Այս մասին մայիսի 21-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

«Ակնհայտ է, որ Փերինչեքը նպատակը ոչ թե գիտական բանավեճն է այն  մասին, թե կարելի է արդյոք կատարվածը Ցեղասպանություն անվանել։ Իր հայտարարությունները նա անում է բացառապես Թալեաթ փաշային պաշտպանելու համար։ Եթե խոսենք զուտ իրավական տեսանկյունից, ապա Եվրոպական դատարանը, թե նման հայտարարությունը որքանով կարող է թշնամանք սերմանել հասարակության մեջ։ Եթե նման հայտարարություն արվեր Զիմբաբվեում, էֆեկտը այլ կլիներ, իսկ եթե արվում էեվրոպական հանրության շրջանում, ապա այլ, ավելի ուժեղ։ Եվ ՄԻԵԴ-ը դա հաշվի առավ»,- ասաց գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, որ 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար  դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։

 Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ եւ նախորդ տարի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։

Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը, որից հետո Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։ Հայաստանի շահերը ներկայացնելու է հայտնի խումբ Ամալ Ռամզի Քլունիի մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ