News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Pirate Bay» կայքը շարունակում է գործունեությունը՝ չնայած շվեդական հատուկ մարմինների կողմից ստուգումներին, դատին եւ կայքի շվեդական դոմենի փակմանը: «The Washington Post»-ի փոխանցմամբ, կայքը, որը նպաստում է ֆիլմերի եւ այլ նյութերի անօրինական ներբեռնմանը, կորցրել է իր հասցեն, սակայն ցուցադրում է իր տարբերանշանը՝ օգտագործելով այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի դոմենները:

Կայքի համահիմնադիր Ֆրեդրիկ Նեյը մեկ տարվա ազատազրկման պատիժն է կրում շվեդական բանտում: «Ֆրեդրիկ Նեյը մասնակցել է հեղինակային իրավունքների խախտման հետ կապված հանցագործությունների, որը փաստվել է, եւ նա դոմենների փաստացի սեփականատերն է: Հետեւաբար, նրանից դոմեններն առգրավելու համար որեւէ խոչընդոտ չկա»,- վճռել է դատարանը:

Ամեն դեպքում, կայքի տարբերանշանը մատնանշում է նաեւ այլ դոմեններ, որոնք օգտագործում է «Pirate Bay»-ը: Մասնավորապես, .mn (Մոնղոլիա), .gd (Գրենադա), .la (Լաոս), .am (Հայաստան) եւ .gs (Հարավային Ջորջիա - Մեծ Բրիտանիային պատկանող կղզիներ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ