News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Չինական Ֆույանի վայրի բնության այգում ճապոնական կռունկը կարողացել է ազատվել երեք վագրերից: Ըստ The Huffington Post-ի, չինական այգու այցելուները սարսափահար են եղել, երբ ուժեղ քամու պատճառով թռչունը հայտնվել է գիշատիչների ազատավանդակում:

Վանդակի վերին հատվածը հիմնականում փակ է եղել, եւ կռունկը բավականաչափ տեղ չի ունեցել թռիչքի համար: Սակայն օգտագործելով «Կունգ-ֆու Պանդա» մուլտֆիլմի հերոսների ոճով շարժումներ՝ թռչունը կարողացել է ազատվել վագրերից, եւ դիմակայության վերջում ականատեսները սկսել են սատարել կռունկին եւ ծիծաղել վագրերի վրա:

Ըստ Gazeta-ի, թռչունը ոչ միայն պաշտպանվել է, այլեւ ազատավանդակում սկսել է հալածել վագրերին: Ստացված տեղեկությունների համաձայն, պայքարում թռչունն աննշան վնասվածքներ է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ