News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բրիտանական The Daily Mail պարբերականը 37 երկրներից 7 հազար ուսանողների շրջանում անցկացրած հարցման արդյունքում պատմական ամենից բացասական անհատների ցուցակում ներառել է խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինին:

Վարկանիշի առաջին հորիզոնականում նացիստական ֆյուրեր Ադոլֆ Հիտլերն է, երկրորդ տեղում՝ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը: Իսկ եռյակը եզրափակել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնը: Հարցման արդյունքներով, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը վարկանիշի չորրորդ տեղում է հայտնվել, իսկ նրան հետեւում է Ստալինը:

Ըստ «Ռոսբալտ»-ի, հակահերոսների տասնյակի մյուս հորիզոնականները զբաղեցրել են չինացի գործիչ Մաո Ցզեդունը, 1917 թվականի ռուսական հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինը, Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզխանը, Եգիպտոսի եւ Սիրիայի սուլթան Սալահ ադ-Դինը եւ Չինաստանի կայսր Ցին Շիհուանդին:

Համաշխարհային պատմության հերոսների ցանկը գլխավորել է ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը: Նրան ընկերակցել են մայր Թերեզան, Հնդկաստանի անկախության պայքարի մարտիկ Մահաթմա Գանդին, ամերիկյան իրավապաշտպան Մարտին Լյութեր Քինգը, գիտնական Իսահակ Նյուտոնը, Աստծո որդի Հիսուս Քրիստոսը, ՀԱՀ նախագահ Նելսոն Մանդելան, գյուտարար Թոմաս Էդիսոնը, ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը եւ Բուդդա Շաքյամունին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ