News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող՝ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 23-ին ավտոերթ կանցկացնի՝ իրազեկելու համար մայիսի 27-ին անցկացվելիք բողոքի ակցիայի մասին: Այս մասին նախաձեռնության անդամները հայտարարեցին այսօր՝ մայիսի 21-ին հրավիրված հանրային քննարկման ժամանակ:

«Հավաքվելու ենք ու պտտվենք Երեւանի գրեթե բոլոր համայնքներով: Ամեն փողոցում, բակում բարձրախոսի, թռուցիկների միջոցով իրազեկելու ենք մարդկանց երթի մասին»,- ասաց նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Ըստ նրա՝ դա առաջին իրազեկումը չի լինի, իրենք պարբերաբար իրազեկման փոքրիկ ակցիաներ են անցկացնում քաղաքի կենտրոնում:

Նախաձեռնության մասնակիցների խոսքով, մարդկանց շրջանում այս պահին մեծ բողոքի ալիք կա, ինչում համոզվել են իրազեկումների ժամանակ: Նրանք նախատեսել են, որ բողոքի երթին մեծ թվով քաղաքացիներ կմասնակցեն եւ նրանց թիվը հետագայում կավելանա:

Նշենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող պետական հանձնաժողովին՝ բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սակագինը 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի սակագնի ավելացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի Հայաստանի ցանկացած քաղաքացու գրպանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ