News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում մայիսի 25-ին ժամը 21:00-ից մինչեւ 23:00-ն անջատել բնակարանների էլեկտրաէներգիան՝ ի նշան դրա սակագնի հնարավոր թանկացման դեմ բողոքի: Այս մասին նախաձեռնության անդամները հայտարարեցին այսօր՝ մայիսի 21-ին անցկացրած հանրային քննարկման ժամանակ: 

«Եթե բոլորս մեր բնակարանների լուսավորությունը, հեռուստացույցը եւ էլեկտրաէներգիայով աշխատող այլ սարքերն անջատենք, ՀԷՑ-ին մեծ վնաս կպատճառենք: Եթե 100 հազար ընտանիք այդպես անի, Էլցանցերի վնասը կկազմի միջինը 4 մլն դրամ: Իսկ եթե կան մարդիկ, որ չեն կարող այդ անել երկու ժամով, առաջարկում ենք ակցիային միանալ կես կամ մեկ ժամով»,- ասաց նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Նախաձեռնության անդամների խոսքով՝ ակցիան շարունակական կլինի:

Նշենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող պետական հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի սակագնի ավելացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի Հայաստանի ցանկացած քաղաքացու գրպանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ