News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ողջունում է ապագա պայմանագրի շուրջ Եվրամիության եւ Հայաստանի ներկայացուցիչների ընդհանուր տեսլականը: Այս մասին ասված է Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքներով տարածված ԵԺԿ-ի հայտարարությունում:

Կուսակցությունը ԵՄ-ի հետ ասոցացման ուղիով չընթացող «Արեւելյան գործընկերության» երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Բելառուսին, կոչ է անում համաձայնագրեր կնքել առանձին ոլորտներում: ԵԺԿ-ն նաեւ սպասում է Հայաստանի հետ ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին:

Բացի այդ, կուսակցությունը շարունակում է լիարժեք աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, որի լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա:

«Արեւելյան գործընկերության» երկրներում նոր գործընթացները պահանջում են անհապաղ ուժեղացնել գործընկերության քաղաքականությունը, ավելի անհատականացնել երկրներից յուրաքանչյուրի հանդեպ քաղաքականությունը: Անհրաժեշտ է «Արեւելյան գործընկերության» քաղաքականությունը հարստացնել տարբերակման սկզբունքներով, ճկունությամբ, նախագծերի համար համատեղ պատասխանատվությամբ, ինչպես նաեւ «ավելին ավելիի համար» (more for more) սկզբունքով»,- ասված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ