Հոնդուրասի իշխանությունները հայտարարել են, որ մայիսի 21-ին Հաիթիում իրականացված հակաթմրանյութային գործողության ընթացքում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Պորֆիրիո Լոբոյի որդուն։
«Պարոն Ֆաբիո Լոբոն ձերբակալվել է իշխանությունների եւ Թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության համատեղ ջանքերով իրականացրած գործողությունների ընթացքում։ Այս պահին նա գտնվում է Նյու Յորքում, որտեղ վաղը կկանգնի դատարանի առջեւ»,- ասված է Հոնդուրասի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։