«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում մայիսի 22-ին ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների շրջանակներում, ժամը 10.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 13 տրանսպորտային միջոց. 5-ը` Երեւանում, որոնց վարորդները` անչափահաս, 8-ը` մարզերում, որոնց վարորդները` անչափահաս:
Ոստիկանությունը հիշեցնում է, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: