News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր Սորոսը նոր համաշխարհային պատերազմ է կանխատեսում, որը կարող է սկսվել Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Սորոսի պնդմամբ՝ այս սցենարը հնարավոր է, եթե ՉԺՀ-ն իր տնտեսությունը կենտրոնացնի ներքին կարիքների, այլ ոչ թե արտահանման վրա: Այդ դեպքում չին իշխանությունները արտաքին կոնֆլիկտի կարիք կունենան՝ իշխանությունը պահպանելու համար, կարծում է Սորոսը:

«Եթե Չինաստանի եւ ԱՄՆ ռազմական որեւէ դաշնակցի՝ օրինակ, Ճապոնիայի միջեւ ընդհարում լինի, մենք կարող ենք պնդել, որ գտնվում ենք Երրորդ համաշխարհայինի նախաշեմին»,- հավելում է Սորոսը:

Բացի այդ՝ վտանգ կա, որ Չինաստանը կարող  է քաղաքական ու ռազմական դաշնակցային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, եւ այդ դեպքում նոր համաշխարհային պատերազմի վտանգը միանգամայն իրական կդառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ