News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մեքենայի վրա կրակելը պատճառահետեւանքային կապի օղակ է։ Այս մասին մայիսի 22-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ դատախազությունը չի կարող անհրաժեշտ կերպով քննել գործը, եթե չհասկանա այդ կապը։ «Իհարկե, ես դատապարտում եմ ցանկացած նման արարք։ Սակայն դատախազությունը պարտավոր էր խորապես ուսումնասիրել պատճառները, նախքան հանդես կգար գնահատականներով»,- ասաց Հակոբյանը։ Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ, թե ինչու կրակողը կամ կրակողները չեն վստահել օրենքին, եւ ինչ է պետք անել, որպեսզի արդարադատության նկատմամբ հավատը վերականգնվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ